Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 սեպտեմբերի 2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին



Սեպտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետն արտահայտել է իր գոհունակությունը ԵԱԶԲ-ի հետ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի փոխգործակցությունը լավ հիմք է ապագայի ծրագրերը միասնաբար և հաջողությամբ իրականացնելու համար։

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համատեղ աշխատանքն ու ներդրած ջանքերը հաջող հեռանկարներ են բացում տնտեսության զարգացման համար։ Նա հավելել է, որ ԵԱԶԲ-ը հետաքրքրված է առաջիկա 5 տարիներին Հայաստանի պորտֆելն էականորեն ավելացնելու հարցում՝ լրջորեն դիտարկելով տնտեսական ներդրումների հնարավորությունները։

Կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությունները՝ անդրադառնալով կոնկրետ ոլորտային ծրագրերին։ Անդրադարձ է կատարվել թվային ոլորտի, ֆինանսական շուկայի, ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհաշինության, երկաթուղային կարողությունների թարմացման ու զարգացման հեռանկարներին։ Որպես հայ-ռուսական պլատֆորմային գործակցության առաջին և հաջող օրինակ՝ մատնանշվել է «Путешествую без Covid-19» հավելվածի ստեղծումը, գործարկումն ու ընդլայնումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համագործակցության նոր ուղիները, դրանցում պետություն-մասնավոր ձևաչափի օգտագործման հնարավորությունը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ