Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 սեպտեմբերի 2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին



Սեպտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Վերջինիս ուղեկցում էր ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ ՀՀ կառավարության սերտ համագործակցությունը՝ նշելով, որ դրա արդյունքում բազմաթիվ ընթացիկ և արդեն իսկ հաջողված ծրագրեր են իրականացվել: Նա առանձնացրել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը՝ որպես իր տեսակի մեջ Հայաստանում առաջինը և ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի հաջող օրինակ: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, որտեղ համագործակցության լայն հնարավորություններ կան: Նկատի ունենալով ԵՄ-ի՝ 2.6 մլրդ եվրո աջակցության արդյունքում մեկնարկելիք նոր ծրագրերը՝ փոխվարչապետը դրանց իրականացման գործում ընդգծել է ՎԶԵԲ-ի դերակատարությունը՝ այդ համատեքստում վերջինիս դիտարկելով որպես հիմնական գործընկերներից մեկը:

ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նկատելով, որ նախկին արդյունավետ գործակցության փորձով միմյանց հասկանալն ու առաջ ընթանալը դյուրին է լինելու:

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի ուղիները: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների ոլորտի զարգացումը, մասնավորապես՝ ընդգծելով Սյունիքում այդ ուղղությամբ ծրագրերի իրականացումը: Նա հատկանշել է ճանապարհաշինության, ջրագծերի անցկացման, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման և կանաչ էներգիայի օգտագործման ուղղությունները: Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նշանակությանը՝ առանձնացնելով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումն իր բոլոր բաղադրիչներով:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի ավտոբուսների արդիականացման, կանաչ էներգիայի զարգացման, ջրամբարաշինության և աղբավայրերի կառուցման հարցերին: Կողմերն ինտենսիվ և լիակատար համագործակցության պատրաստակամություն են հայտնել ծրագրերի իրականացման փուլում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ