հինգշաբթի, 16 սեպտեմբերի 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության հիմնական ուղենիշները:
Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: