հինգշաբթի, 23 սեպտեմբերի 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ապահովությանն առնչվող հարցերին: Մհեր Գրիգորյանը և Ռուսլան Բեկետաևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ տուրիզմի ոլորտի զարգացման հեռանկարի շուրջ: