Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 25 սեպտեմբերի 2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել «Build Armenia - 2021» էքսպո-ցուցահանդեսին









Սեպտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացվող առաջին ամենամեծ էքսպոյի բացման արարողությանը։

«Build Armenia - 2021» խորագրով ընթացող միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 24-25-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի շրջանակում տեղի է ունենում մի շարք կառուցապատող ընկերությունների, մեծ և փոքր ճարտարապետական բիզնեսների, առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների ու բանկերի հանդիպում-ցուցահանդես։

Փոխվարչապետը ողջունել է մասնակիցներին` միջոցառումը համարելով նշանակալից` ինչպես փոխադարձ ծանոթության և կապերի հաստատման տեսանկյունից, այնպես էլ նոր գաղափարների հղացման և իրականացման գործնական հնարավորություններ ստեղծելու առումով։ Իր ելույթում նա մասնավորապես նշել է, որ սա շատ կարևոր հարթակ է Հայաստանում գործող կառուցապատող ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև հնարավորություն է, որ արձանագրվի առկա խնդիրները համատեղ լուծելու պատրաստակամությունը: Սուրեն Պապիկյանն արտահայտել է անձամբ իր, փոխվարչապետի գրասենյակի և կառավարության տարբեր գերատեսչությունների պատրաստակամությունը՝ քննարկել ոլորտում առկա բոլոր խնդիրները և յուրաքանչյուրի համար լուծումներ գտնել. «Միաժամանակ կոչ եմ անում կառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ֆինանսական կազմակերպություններին շինարարությունը տեղափոխել Հայաստանի տարբեր հատվածներ: Երկրի համաչափ զարգացման համար կարևոր է, որ մենք ունենանք բնակարանաշինություն Գյումրիում, Վանաձորում, Կապանում և ՀՀ բոլոր մյուս քաղաքներում: Կրկին շնորհավորում եմ այս կարևոր միջոցառման համար՝ լիահույս լինելով, որ սա լավ մեկնարկ է ավելի մասշտաբային ու լայն հնարավորություններ բացող հաջորդ էքսպոների համար»:

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է տաղավարներով, ծանոթացել կառուցապատողների առաջարկներին, զրուցել նրանց ծրագրերի ու նախագծերի շուրջ։

Միջոցառումը միտված է համախմբելու Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։ Էքսպոյի ընթացքում ներկայացվում են մոտ 50 ընկերություններ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները և համագործակցող ու համագործակցության ձգտող բոլոր ընկերությունները, որոնք տեղում ներկայացնում են իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը և այցելուներին հնարավորություն ընձեռում ծանոթանալ ու ընտրել իրենց համապատասխան լավագույն առաջարկները։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ