Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 նոյեմբերի 2000

Այսօր ՀՀ վ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հոլանդական «FABSA» ընկերության ներկայացուցիչներին: Վարչապետի նախաձեռնությամբ դեռևս ս.թ. հունիսին սկսված հայ-նիդեռլանդական գործարար հարաբերությունները ներկայումս թևակոխում են նոր փուլ։ Հանդիպմանը քննարկվեցին նախապ ատրաստվող երկու համաձայնագրերին երկկողմ մասնակցության պայմանները:

Հունիսի 16-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ տնտեսական ու գործարար կապերի զարգացման նպատակով Նիդեռլանդների Թագավորություն գործուղված աշխատանքային խմբի ձեռք բերած նախնական պայմանավորվածության ու … առաջարկները ։ Հուլիսի սկզբին աշխատանքային խումբը վերադարձել էր գործուղումից և վարչապետին զեկուցել նախնական պայմանավորվածությունների ու առաջարկների մասին։ Ըստ դրա վարչապետը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններին հանձնարարել էր ուսումնասիրել Նիդեռլանդների Թագավորության ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ապրանքների արտադրության, վերամշակման և արտահանման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման ոլորտում աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկությունները։

Նախարարությունների իրականացրած աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց Նիդեռլանդների Թագավորության ընկերությունների կողմից ՀՀ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրության, վերամշակման և արտահանման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման մասին որոշում։ Նախնական պայմանավորվածությունների արդյունքում նիդեռլանդական կողմը պատրաստվում է Հայաստանում կազմակերպել սնկի, բանջարեղենի, հավի մսի և բուսական յուղի արտադրություն ու արտահանում։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ