հինգշաբթի, 7 հոկտեմբերի 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը հանդիպումը համարել է լավ առիթ երկկողմ օրակարգի արդիական հարցերը քննարկելու տեսանկյունից և ներկայացրել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի մշակման ընթացքը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է միջոցառումների ծրագրի շուրջ առաջիկայում Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների հետ քննարկման կազմակերպման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: