Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 8 նոյեմբերի 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի համար: Փոխվարչապետn ընդգծել է Շոմբի Շարփի դերակատարությունը մասնավորապես Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի աշխատանքների ուղղությամբ:

Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հնչած բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից միայն ջերմ հիշողություններով: Նա բարձր է գնահատել համագործակցությունը կառավարության գործընկերների, մասնավորապես՝ փոխվարչապետի գրասենյակի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը անմիջականորեն կախված է եղել նաև ձևավորված կառուցողական համագործակցությունից:

Մհեր Գրիգորյանը մաղթել է պարոն Շարփին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի գործընկերը: 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ