Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 դեկտեմբերի 2021

Փոխվարչապետն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» փոխնախագահին




Դեկտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» ֆրանչայզի գործառնությունների և զարգացման գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը:

Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր ուրախությունը հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու և նոր բիզնես նախաձեռնության կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բիզնեսի կողքին է և պատրաստ է հնարավորինս աջակցել նոր նախաձեռնություններին, որոնք ոչ միայն տնտեսական նշանակություն կունենան, այլև կնպաստեն գործարար կապերի ընդլայնմանը և նոր ներդրումներ կներգրավեն: Համբարձում Մաթևոսյանը ողջունել է «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում, որը նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում: Նրա համոզմամբ՝ այն կնպաստի ինչպես Երևանի քաղաքային միջավայրի՝ ներկայումս ընթացող որակական փոփոխությանը, այնպես էլ սպասարկման ոլորտի զարգացմանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ընթացող երկկողմ համագործակցությունը «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» և ԱՆԻՖ-ի միջև՝ կարևորելով նմանատիպ հեռանկարային ծրագրերի իրականացումն ու այսպիսի համաշխարհային ցանցերի մուտքը Հայաստան: Ընդգծվել է, որ «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում կարող է նախադեպային լինել մյուսների համար:

Առաջին «Հարդ Ռոք Կաֆեն» բացվել է Լոնդոնում 1971թ.: Ներկայումս ցանցը գործում է ավելի քան 70 երկրներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՆԻՖ-ի կողմից՝ 48% մասնակցության չափով։ ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է Covid-19-ի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։ 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ