Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 դեկտեմբերի 2021

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության Գլոբալ գագաթնաժողովի շրջանակում մեկնարկած Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են համավարակի և էսկալացիաների մարտահրավերների վերաբերյալ հարցեր. ինչպե՞ս են երկրները դիմակայում դրանց և ապագայում ի՞նչ բարեփոխումների օրակարգ են նախատեսում իրենց ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրերում:

Կլոր սեղանին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Մոնտենեգրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԲԿԳ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերության և այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ