երեքշաբթի, 1 փետրվարի 2022
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 1-ին մասնակցել է «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությանը:
Եռամյսա ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։ Եռամսյա ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները և հանրային կապերի պատասխանատուներն անցնելու են վերապատրաստման դասընթացների շարք՝ ուղղված իրենց մասնագիտական կարողությունների բարձրացմանը և միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդմանը:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է հաղորդակցության և հանրային կապերի ուղղությամբ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ արդյունավետ և թիրախային հաղորդակցությունը կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականներից մեկն է: Այս առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՄՀԻ-ի գործընկերներին՝ ՀՀ կառավարությանը ցուցաբերվող աջակցության համար:
Ծրագրի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը և ՄՀԻ-ի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը: