երկուշաբթի, 21 փետրվարի 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Կարին Մարկիդեսին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության ոլորտում Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի հարցերի շուրջ:Քննարկվել են նաև համալսարանի և Կառավարության հնարավոր համագործակցության ուղղությունները: Անդրադարձ է կատարվել թվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին: