Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 նոյեմբերի 2000

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նոր նշանակված նախարար Վարդան Խաչատրյանին: Տեղեկացնելով, որ նախկին նախարար Լևոն Բարխուդարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, վարչապետն ավելացրեց, որ նրա հրաժարականն անսպասելի էր: Ըստ վարչապետի, նախարարի փոփոխություն է տեղի ունենում ծանր ժամանակաշրջանում, սակայն, նոր նշանակված նախարարը ֆինանսական ոլորտին անտեղյակ մարդ չէ, ծանոթ է ընդհանուր վիճակին, ունի անհրաժեշտ աշխատանքային փորձ և, գուցե, շատ ավելի ճիշտ է, որ ԱԺ-ում 2001 թ. պետական բյուջեի քննարկումներից առաջ կատարվեր այս նշանակումը, որպեսզի նոր նախարարն այդ ծանրության տակ մտնելով և ուղղակիորեն մասնակցելով աշխատանքներին, սկիզբից ևեթ պատասխանատվություն վերցներ բյուջեի համար:

Վարչապետը հավաստիացրեց, որ համակարգում հեղափոխություններ չեն լինի, նորանշանակ նախարարը՝ կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում, կշարունակի նախորդի աշխատանքը: Անդրանիկ Մարգայրանի բնորոշմամբ, դեռևս ոտքի չկանգնած տնտեսություն ու սոցիալական լարվածություն ունեցող երկրում միանգամայն հասկանալի է հասարակության դժգոհությունը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, սակայն նախարարությունը ծախսումներ է կատարում ըստ հավաքագրված եկամուտների, այսինքն՝ ծախսում է այն, ինչ ունենք: Եկամուտների հավաքագրմամբ զբաղվում է միանգամայն այլ նախարարություն:

Ըստ վարչապետի, կառուցվածքային փոփոխությունների ժամանակ չստեղծվեց էկոնոմիկայի առանձին նախարարություն, և այժմ մեկ ընդհանուր նախարարության մեջ ծանրությունը մեծապես ընկած է ֆինանսների ոլորտի վրա, որն ավելի շատ առօրեական հարցեր է լուծում: Էկոնոմիկայի նախարարության խնդիրը պիտի դառնար այդ առօրեական հարցերի լուծմանը նպաստող դաշտի ստեղծումը, տնտեսության համար առաջիկա և հեռագնա ծրագրերի մշակումը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Լևոն Բարխուդարյանին՝ իր առջև դրված խնդիրները կատարելու համար, վստահեցրեց, որ նորանշանակ նախարարի հետագա արդյունավետ աշխատանքի համար նախադրյալներ ստեղծված են, և նախարարության աշխատակիցները՝ համագործակցված աշխատելով նոր նախարարի հետ, կկարողանան իրենց գերատեսչության աշխատանքից ակնկալվող արդյունքն ապահովել:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ