չորեքշաբթի, 23 փետրվարի 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնված բարեփոխումները: Երկուստեք ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման համար առկա նախադրյալներին և բիզնեսին աջակցելու գործող և հնարավոր նոր գործիքներին: