երկուշաբթի, 28 փետրվարի 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Փոխվարչապետը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում, կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցերի։