երկուշաբթի, 13 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանին: Քննարկվեց ՀՀ 2000թ. պետբյուջեով ԼՂՀ-ին տրամադրված միջպետական վարկի հատկացման ընթացքը: Անդրադարձ եղավ նաև ՀՀ 2001թ. պետական բյուջեում ԼՂՀ-ին տրամադրվելիք վարկի ծավալներին, դրա ծախսման ուղղություններին: Վարչապետներ Անդրանիկ Մարգարյանն ու Անուշավան Դանիելյանի հանդիպման ժամանակ քննարկվեց ս.թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետի՝ ԼՂՀ կատարած այցի ընթացքում «ՀՀ կառավարության և ԼՂՀ կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով երկու հանրապետությունների մի շարք նախարարություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: