Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 մարտի 2022

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հետագա գործունեության ձևաչափը





Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության հետագա գործունեության ձևաչափի, ինչպես նաև արդյունավետության բարձրացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ։

Կենտրոնը միակն է, որ Հայաստանում իրականացնում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բժշկին վաղ շրջանում ախտորոշել ուռուցքային գոյացությունն ու մշակել բուժման ճշգրիտ մարտավարություն։ Այն միակն է նաև տարածաշրջանում, որ ցիկլոտրոն C18 արագացուցչի միջոցով անմիջապես կենտրոնում իրականացնում է իզոտոպի ստացման գործառույթ։

Մինչ քննարկումը, փոխվարչապետ Մաթևոսյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ընկերության տնօրեն Էդմոնդ Կոստանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կենտրոնում, եղել Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում և արտադրական մասում, ծանոթացել է ընկերության հնարավորություններին ու խնդիրներին։

Շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ, նախարար Ավանեսյանը կարևորել է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում նման կառույցի գործունեությունն ու արդյունավետ կառավարումը և ընդգծել, որ ՀՀ-ում, վերջին երեք տարիներին, քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ Կառավարությունը մեծ ներդրումներ է իրականացրել թե՛ հետազոտությունների շրջանակի ընդլայնման և թե՛ պետական պատվերի շրջանակում վիրահատությունների իրականացման ուղղությամբ։ Դրա հետևանքով շատ ծառայություններ հասանելի են դարձել ազգաբնակչությանը, որի արդյունքում, ըստ նախարարի, ունենք բարենպաստ ելքերով ցուցանիշների դինամիկա։ Այդ համատեքստում, կարևորվել է ոլորտի զարգացման ուղղությամբ Կառավարության ծրագրով նախատեսված քայլերի իրականացումն ու Կենտրոնի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:

Ընկերության տնօրենի՝ Կենտրոնի ներկայիս իրավիճակի և զարգացման տեսլականի մասին ելույթից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ