ուրբաթ, 1 ապրիլի 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը՝ ասորական Նոր տարվա կապակցությամբ
Հայաստանում ապրող ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ բնության զարթոնքը խորհրդանշող Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ բնության վերածննդի ու պտղաբերության այս տոնը խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի աշխարհին։
Հայաստանի կառավարությունը, հավատարիմ մնալով իր արժեքներին, կշարունակի անել առավելագույնը՝ Հայաստանում ապրող ասորի ժողովրդի ազգային արժեքների պահպանման ու բարօրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
Կրկին շնորհավորելով Հաբ-Նիսանի կապակցությամբ՝ բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ առողջություն ու բարեկեցություն։