ուրբաթ, 1 ապրիլի 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ մշտական ներկայացուցչին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների ֆոնին Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կառավարության ջանքերը և հնարավոր միջոցառումները: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև առանցքային ոլորտներում Կառավարության նախանշած բարեփոխումների շուրջ: