Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 ապրիլի 2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկման շրջանակներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկման շրջանակներում հանդես է եկել որպես հարակից զեկուցող: Ելույթի շրջանակներում փոխվարչապետը մասնավորապես նշել է.

«Ազգային ժողովի հարգելի նախագահություն,
Հարգելի պատգամավորներ,

Առիթ ունեցել եմ Ազգային ժողովի ամբիոնից խոսելու Արցախի վերականգման սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին, բայց կցանկանայի այսօր ավելի համապարփակ անդրադառնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի սոցիալ-տնտեսական վերականգմանն ուղղված միջոցառումներին, որոնք իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ամբողջ ընթացքում իրականացվել են 2 տասնյակից ավելի միջոցառումներ՝ ինչպես նշվեց, 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով, որից շուրջ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում:

Առաջին հերթին՝ Կառավարության որոշմամբ դեռևս 2020 թվականի վերջին պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը:

2021 թվականի ողջ ընթացքում և մինչ օրս ապահովվել է անվճար ուղևորափոխադրում Երևան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021 թվականի ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: 2021 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25 000 մարդ:

Հայաստանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերին միանվագ 68 հազ. դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց և հավելյալ 15 հազ. դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 7,3 մլրդ դրամ, միջոցառումից փաստացի օգտվել են շուրջ 100 000 մեր հայրենակիցներ:

Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 300 հազ. դրամ: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 35 000-ից ավելի:

Զուգահեռ, աջակցություն է տրամադրվել հրետակոծության հետևանքով Արցախում բնակարանը կամ տունը ավերված կամ կորցրած ընտանիքներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 250 հազ. դրամ գումար: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 5 388 անձ:

Երկու միջոցառում է իրականացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած և Արցախում հրետակոծության հետևանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակելու նպատակով: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 հազ. դրամ, Արցախում՝ 45 հազ. դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2,9 մլրդ դրամ:

Եվս մեկ միջոցառման ներքո աջակցություն է տրամադրվել Հայաստանում՝ արցախցի մեր հայրենակիցներին հյուընկալած հյուրատներին, յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազ. դրամ հաշվարկով:

Մեկ այլ միջոցառման շրջանակներում ամանորյա միանվագ աջակցություն է տրամադրվել Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին՝ յուրաքանչյուրին 20 հազ. դրամի չափով: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 280 մլն դրամ, որպես շահառու ընդգրկել են նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները:

Կառավարության որոշմամբ 2020-2021 թվականների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է տրամադրվել այն ուսումնողներին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, կամ եթե մարտական գործողություններին մասնակցել է նրա ծնողը կամ ամուսինը: Այս ծրագրի շահառուների թիվը 4210 ուսանող է, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ:

4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021թ. մարտից Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 հազ. դրամի չափով: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27,1 մլրդ դրամ, շահառուների թիվը այս միջոցառման՝ շուրջ 109 000:

2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղահանված և Արցախում բնակելի տունը կորցրած անձանց ամսական աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով՝ երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 50 հազ. դրամի, այլ խմբերին՝ 25 հազ. դրամի չափով:

Հետագայում ծրագիրը երկարաձգվել է, և 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական 40 հազ. դրամ է հատկացվել, այլ խմբերին՝ 20 հազ. դրամ: Այս ծրագրի շահառուների թիվը կազմել է շուրջ 37 000 անձ, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 5,4 մլրդ դրամ:

Կցանկանայի ընդգծել մեկ այլ կարևոր ծրագիր. Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ին ընդունված որոշմամբ հաստատված Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվելու Հայաստանում և Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող անձանց՝ վարկի մայր գումարի և տոկոսների մարումները սուբսիդավորելու միջոցով:

Հարկ է նշել, որ Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված շուրջ 136 մլրդ դրամի աջակցությունը ներառում է վերոնշյալ միջոցառումների հանրագումարային ծախսը, ինչպես նաև Արցախի կառավարությանը տրամադրած շուրջ 69,2 մլրդ դրամի արտոնյալ բյուջետային վարկերը և շուրջ 12,5 մլրդ դրամի նվիրաբերությունը:

Ինչպես նշեցի ելույթի սկզբում կան մի շարք միջոցառումներ, որոնք իրականացվել են Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

Դեռևս 2020 թվականի վերջին Կառավարության կողմից ընդունվել է երեք որոշում, որոնց շրջանակներում շուրջ 5,1 մլրդ դրամ հանրագումարով արտոնյալ բյուջետային վարկեր են տրամադրվել Արցախի կառավարությանը՝ Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով:

Որպես նվիրաբերություն 2020 թվականի դեկտեմբերին 1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն է տրամադրվել Արցախի կառավարությանը Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ամբողջ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը անհատույց ֆինանսավորելու նպատակով։

Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն 2021 թվականի ապրիլին տրամադրվել է շուրջ 4,1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։

2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում Կառավարության կողմից ընդունվել է թվով վեց որոշում, որոնց շրջանակներում Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն տրամադրվել է շուրջ 7,4 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը։

Նույն որոշումների շրջանակներում 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է նաև 64,1 մլրդ դրամ գումարի չափով արտոնյալ վարկ՝ Արցախի կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձի, առողջապահական, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:

2021 թվականի ընթացքում աջակցության ծրագրերի համատեղ իրականացման շրջանակներում Արցախի և Հայաստանի կառավարությունների միջև կնքվել են համաձայնագրեր, որոնցով սահմանվել են Արցախի կառավարության կողմից հաստատված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, ինչպես նաև դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացման ֆինանսական կարգավորումները:

Հավելյալ կցանկանայի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբեր ամսից և 2021 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի և Արցախի կառավարությունները զուգահեռ են իրականացրել բոլոր միջոցառումները՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի համար նույնականացված կարիքներից և խնդիրներից: 2022 թվականի համար նախատեսված սոցիալ-տնտեսական միջոցառումները ի մի բերվեցին 2022 թվականի բյուջեների կազմման շրջանակներում:

Միջոցառումներն այլևս համակարգված իրականացվելու են Արցախի կառավարության կողմից, իսկ դրանց լիարժեք իրականացման նպատակով Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը: Ամփոփելով պետք է նշեմ, որ 2022 թվականի համար հատկացումների տարեկան չափը սահմանվել է 144 մլրդ. դրամ:
Շնորհակալություն ուշադրության համար»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ