շաբաթ, 18 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց արտերկրում Հայաստանի դեսպանությունների, հյուպատոսությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների տարեկան համաժողովի ներկայացուցիչներին:
Կարևորելով արտաքին քաղաքականության ոլորտում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կատարած աշխատանքը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ անհրաժեշտ է այդ գործունեությունն առավել աշխույժ ու արդյունավետ դարձնել: Անդրանդառանալով երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակին, վարչապետը նշեց, որ որ մայիսից երկրում տիրում է կայունություն, որը վստահություն է առաջացնում թե երկրի ներսում, թե արտերկրում: Միջազգային կազմակերպություններն ու ներդրողները որոշակի հետաքրքրություն են հանդես բերում Հայաստանի նկատմամբ, այդ իսկ առումով դիվանագիտական առաքելությունները մեծ աշխատանք ունեն կատարելու, քանզի նրանց գործունեության չափորոշիչներից մեկն էլ ներդրումային դաշտի ձևավորումն է: