Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 ապրիլի 2022

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրումն այլևս կայացած փաստ է․ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել բազմաշահառու խմբի նիստը





Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը։

Նշենք, որ 2020 թվականի հունիսից ի վեր սա առաջին անգամն է, որ բազմաշահառու խմբի հանդիպումն անց է կացվում իրական ռեժիմում։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Համբարձում Մաթևոսյանը գոհունակությամբ փաստել է, որ, թեև COVID համավարակի պատճառով ընդհատվել էին ԲՇԽ-ի նիստերը և քննարկումները իրական ռեժիմում անցկացնելու հնարավորությունները, այդուհանդերձ, դա չի խանգարել բազմաշահառու խմբի անդամներին ու ԱՃԹՆ-ի Հայաստանի քարտուղարությանն իրականացնել Նախաձեռնության աշխատանքային ծրագրով նախատեսված կարևոր միջոցառումները, այդ թվում՝ ԱՃԹՆ-ի հերթական ազգային զեկույցի պատրաստումը, իրական շահառուների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրումը, Համաշխարհային բանկի հետ նոր դրամաշնորհային համաձայնագրի կնքումը և այլն: «Այսպիսով, ԱՃԹՆ-ի ներդրումը Հայաստանում այլևս կայացած փաստ է»,- ընդգծել է փոխվարչապետն ու Խմբի անդամներին տեղեկացրել, որ հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի երկրորդ միջազգային վավերացումը, որն ընթանալու է Միջազգային խորհրդի կողմից հաստատված վավերացման նոր մոդելով։

Այն ենթադրում է վավերացման աշխատանքներում բազմաշահառու խմբի ավելի մեծ մասնակցություն: Այս տարեվերջին արդեն սկսվելու են նախավավերացման աշխատանքները, ուստի, վստահ եմ, որ գիտակցում եք, որ միայն շահառու կողմերի ակտիվ ներգրավվածությամբ և բոլորիս աշխատանքով կկարողանանք պահպանել Հայաստանի առկա բարձր գնահատականը»,- նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։

Դրանք հիմնականում վերաբերել են Հայաստանի ԱՃԹՆ-ի 2022թ. վերանայված աշխատանքային ծրագրի հաստատմանը, 4-րդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկմանն ու ԲՇԽ-ի կողմից դրա հաստատմանը, ընկերությունների իրավական սեփականատերերի բացահայտման ու Opening Extractives միջազգային ծրագրի ընթացքին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում տվյալների համակարգված բացահայտումների ՏՏ համակարգի ստեղծման աշխատանքներին և ներկայումս ընթացող հանքարդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներին։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ