Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 ապրիլի 2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային միասնությունը խորհրդանշող տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Նիդերլանդների դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում փոխվարչապետը շնորհավորել է տոնի առթիվ և մաղթանքներ հղել Նիդերլանդների կառավարությանն ու Նիդերլանդների բարեկամ ժողովրդին: Փոխվարչապետը մասնավորապես նշել է.

«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-րդ տարում կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Մեր միջպետական հարաբերություններն առավել դինամիկ հունով զարգանալու և համագործակցության ամենատարբեր ոլորտներ ընդգրկելու մեծ ներուժ ունեն։ Ուրախությամբ եմ նշում, որ այսօր մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը լավագույնս է արտահայտվում տարբեր մակարդակի փոխայցերով: Դրա վկայությունն է այս տարվա մայիսին նախատեսվող միջպետական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հաագա։ Համոզված եմ, որ այցը որակապես նոր լիցք կհաղորդի մեր բարեկամ երկրների միջև սերտ հարաբերությունների ամրապնդմանը և համապարփակ զարգացմանը։

Հայաստանը բարձր է գնահատում տարիներ շարունակ Նիդերլանդների կառավարության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող զարգացման տարաբնույթ ծրագրերը: Մեզ համար չափազանց կարևոր է նաև հայ-նիդերլանդական առևտրատնտեսական կապերի սերտացումը: Պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` մեր երկրների գործարար շրջանակների համագործակցությունը խրախուսելու ուղղությամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծապես երախտապարտ են Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում արցախահայության դեմ իրականացված ապօրինությունների և ռազմական հանցագործությունների բարձրաձայնման և դատապարտման հարցում Նիդերլանդների վճռական սկզբունքայնության համար: Դա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և համամարդկային արժեքների առաջմղման հարցում Նիդերլանդների հանձնառության ակնառու դրսևորում է։

Վստահ եմ, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները, որոնցում իր արժեքավոր ներդրումն ունի նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը և անձամբ Դուք, պարոն դեսպան, այսուհետ ևս շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել։ Ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Արքայական Մեծությանը քաջառողջություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ