երկուշաբթի, 20 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Իրանի գործարարների պատվիրակության հետ, որը գլխավորում էր ԻԻՀ արդյունաբերության նախարարի տեղակալ պարոն Սեփահվանդը:
Հանդիպմանը երկու կողմերից մասնակցում էին արդյունաբերության, առևտրի, էներգետիկայի, արտաքին գործերի նախարարությունների, արդյունաբերողների միությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Պարոն Դ. Զադոյանը և Սեփահվանդը իրենց ելույթներում նշեցին, որ Հայաստանի ու Իրանի տնտեսական կապերի մակարդակը զարգացման մեծ հնարավորություններ ունի: Երկու երկրներում էլ առկա է տնտեսական հարաբերությունների ծավալման զգալի պոտենցիալ, ինչը հնարավորություն է տալիս առևտրական կապերից անցնելու արդյունաբերական առանձին և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, կապիտալ լուրջ ներդրումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ եղան կոնկրետ առաջարկներ, նշվեցին դրանց կենսագործման ուղիները: