Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 նոյեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարում էր վարչպետ Անդրանիկ Մարգարյանը:

Քննարկման ներկայացվեց ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այն ներառում է սահմանված ժամկետում՝ նոյեմբերի 1-ին, կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված օրինագծի վրա կատարված այն փոփոխությունները, որոնք գործադիրը կատարել է նկատի առնելով այս ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքները:

2001 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակում, նախորդի համեմատ, ծախսային մասը որևէ փոփոխության չի ենթարկվել, վերագնահատելով հնարավորությունները՝ եկամուտները նվազեցվել են 10 մլրդ դրամի չափով: Այն կազմում է 195 մլրդ դրամ, ծախսերը սահմանված են 245 մլրդ դրամի չափով, բյուջեի դեֆիցիտը նվազեցվել է, հասցվելով 50 մլրդ դրամի:

Սեփականաշնորհման միջոցներից 4 մլրդ դրամ նախատեսված է կապիտալ շինարարության՝ մասնավորապես աղետի գոտու (3,5 մլրդ դրամ) և Դավիթաշենի կամրջի շինարարության (500 մլն դրամ) համար:

Նախորդ տարիներից կուտակված պարտքերի մի մասի մարումը 2001 թվականից փոխանցվել է հաջորդ տարվան:

ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ 2001 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը և բյուջեի նախագիծը վերջնական տեսքով այսօր վերադարձրեց ՀՀ Ազգային Ժողով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ