հինգշաբթի, 14 հուլիսի 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ: