Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 նոյեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետը կառավարության անդամներին հանձնարարաեց մինչև դեկտեմբերի 31-ը ներկայացնել կառավարության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն և կատարման ժամկետների փոփոխման անհրաժեշտության դեպքում տալ հիմնավոր առաջարկներ:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից կառավարությունը, նախարարություններն ու գերատեսչությունները պետք է դադարեցնեն կառավարական հեռախոսակապից օգտվելը և չեղյալ հայտարարեն համապատասխան պայմանագրերը: Ըստ վարչապետի, կապի այս ձևն այլևս իրեն սպառել է և այսօր միայն ավելնորդ ծախսեր է առաջացնում:

Կառավարությունը հաստատեց հարկային մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են հարկային դաշտի յոթ, այդ թվում՝ շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, պարզեցված հարկի մասին օրենքներին: Կան օրենքներ, որոնք ուղղակիորեն չեն առնչվում հարկային օրենսդրությանը՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, վարչական իրավախախտումների վերաբերյալ և այլն:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը բխում է հարկային և մաքսային բարեփոխումների ծրագրից, որն իր հերթին ներառված է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Ըստ հարցը ներկայացնող ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկվող փոփոխությունները մասնավորապես նպատակ ունեն ներդաշնակեցնելու եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համակարգերը: Դրանցում ոչ միայն առավել տրամաբանական կառուցվածք է սահմանվում, այլև ներդաշնակեցվում են հարկվող դրույքաչափերն ու սանդղակը, ինչը թույլ կտա զգալիորեն պարզեցնել հարկային վարչարարությունը, գործատուներին ներկայացվող հաշվետվական պահանջները, նախապայմաններ կստեղծվեն նշված երկու՝ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտներում միասնական վարչարարություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով եկամուտների հարկման բեռն էապես կթեթևանա:

Մեկ այլ որոշմամբ լրացումներ առաջարկվեցին «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության /սնանկացման/ և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ՝ ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է նախատեսի դրա կատարման ընթացքում առաջացող հարկային և պարտադիր այլ վճարների գծով ընթացիկ պարտավորությունների առաջնահերթ մարում: Առաջարկվում է առաջնահերթորեն վճարել նաև լուծարման ծրագրի պահանջների բավարարման նպատակով պարտապանի գույքի իրացման ժամանակ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ առաջացող հարկային պարտավորությունները:

Նիստում հավանություն տրվեց նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանով ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության վերահսկողության իրականացման իրավունք է վերապահվում ինչպես կառավարության կողմից լիազորված պետական կառույցին, այնպես էլ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Կառավարությունը հաստատեց «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն սահմանում է հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակման և իրականացման հիմնական ուղղությունները, ոլորտի կարգավորման սկզբունքներն ու դրանց իրականացման մեխանիզմները:

Նիստում հաստատվեց ՀՀ-ում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը: Փաստաթղթում տրվում են ՀՀ-ում պետական միգրացիոն քաղաքականության սկզբունքները, գերակա խնդիրները, դրանց լուծման հիմնական մեխանիզմներն ու ուղղությունները: Առանձին բաժնով նախատեսվում են այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է կատարել միգրացիոն հոսքերը կարգավորող իրավա-օրենսդրական դաշտը՝ ոլորտում որդեգրված քաղաքականության գերակա խնդիրների հետ ներդաշնակեցնելու նպատակով:

Կառավարությունը հաստատեց «ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունների միջև բժշկագիտության և առողջապահության ոլորտում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը, «Էլեկտրահաղորդման և բաշխիչ ցանցեր» վարկային ծրագրի Միջազգային համագործակցության Ճապոնական բանկի գծով ճշգրտված ծրագիրը, ինչպես նաև ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2001թ. բյուջեն:

Մեկ այլ որոշմամբ Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը վերանվանվեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ