Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հուլիսի 2022

Արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման պետական ծրագրից կօգտվեն 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողները










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Նպատակ ունենալով ընդլայնելու ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային ծրագրի շահառուների շրջանակը՝ Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ: Ներկայացնելով նախագիծը՝ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը զեկուցել է, որ նախատեսվում է նշված ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման ընդունմամբ 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և այն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ռուհ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Կառավարության այս որոշման նախագիծը վերաբերում է զինծառայողների համար արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորման ծրագրին, որի դեպքում ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիդավորվում են պետության կողմից: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ 2022թ. սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի, իսկ այս որոշման նախագծի ընդունման դեպքում՝ մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանքը: Նախագծի ընդունմամբ կարող ենք փաստել, որ բոլոր հաշվառված 1018 զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորումից»:

Արդյունավետ և մրցունակ կրթական համակարգի ձևավորում. հավանություն է տրվել ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները: Նա զեկուցել է, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011թ., և ժամանակի հրամայական է Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը ռազմավարական պլանավորման փաստաթղթում: Փաստաթուղթը, նրա խոսքով, անդրադառնում է ֆորմալ կրթության բոլոր մակարդակներին և ելնում այն դրույթից, որ ՀՀ տնտեսական և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրում կատարելու միջոցով: Ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու միջոց: Կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում՝ սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը: Ծրագրի վերջնանպատակն է՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և մրցունակ կրթական համակարգ:

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ նախագիծը բավական ծավալուն է, և շատ կարևոր է, որ առաջիկայում դրա շուրջ քննարկումները շարունակվելու են Ազգային ժողովում՝ օրենսդիր գործընկերների հետ: «Առաջիկայում վարչապետը նույնպես հնարավորություն կունենա անդրադառնալու նախագծին և առհասարակ կրթության ռազմավարությանը, քանի որ շատ կարևոր քննարկումներ տեղի են ունեցել հենց իր գլխավորությամբ: Երկու բառով փորձեմ ամփոփել ներկայացվածը: Մենք մի քանի կարևոր չափանիշներ ենք սահմանել՝ նախ, պետք է իրականացնենք մեր նախընտրական խոստումները և այս դեպքում արդեն իսկ Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը: Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, և որ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակավայրում: Հենց այս խնդիրը թիրախավորելու համար ունենք մեկ այլ ծրագիր. խոսքը վերաբերում է, ինչպես տեղյակ եք, 300 դպրոցների և 500 մանկապարտեզների մեծածավալ շինարարական աշխատանքներին, որոնք այս պահին էլ ընթանում են ՀՀ բոլոր մարզերում, նաև Երևան քաղաքում:

Մյուս կարևոր կետը կամ առանձին գլուխը ռազմավարության մեջ վերաբերում է ակադեմիական քաղաքին, որը վստահաբար իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով և բովանդակությամբ պետք է նոր չափորոշիչ սահմանի ոչ միայն ՀՀ մասշտաբներով, այլև պետք է հնարավորինս հասանելի լինի մեր սփյուռքի հայրենակիցների և իհարկե, միջազգային ուսանողների համար:

Եվ ևս մեկ կարևոր դիտարկում՝ Կրթության զարգացման պետական ծրագիրը թերևս միակ ոլորտային ռազմավարական փաստաթուղթն է, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից: Հետևաբար, սա ընդգծում է փաստաթղթի կարևորությունը», - ամփոփել է փոխվարչապետը:

ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին անդրադարձել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում նշել է հետևյալը. «Կարևոր փասստաթուղթ ենք ընդունում, և այն բավական երկար է քննարկվել: Կարծում եմ՝ ընդունման պահն էլ պատահական չէ, որովհետև մենք բավական երկար ենք եկել այս հանգրվանին: Երկար քննարկումների պատճառն այն էր, որ մենք պետք է բոլոր ուղղություններով հասկանայինք մեր տեսլականը և հավատայինք այդ տեսլականին, որ կարողանալու ենք իրականացնել: Առաջին հայացքից այն մարդը, ով պատահական վերցնի այս փաստաթուղթը և կարդա, կմտածի, որ 8 տարվա ընթացքում բավական բարդ է այս նպատակներին հասնելը: Բայց վերջին 4 տարում կրթության ոլորտում արվող քայլերին ծանոթ մարդը կհասկանա, որ մենք շատ ուղղություններով արդեն բավական աշխատանք կատարել ենք և առաջ ենք գնացել: Ըստ էության, այս փաստաթղթում մենք ամփոփել ենք և դարակներում շարել ենք բոլոր ուղղություններով արվող աշխատանքը և ամփոփ մեր տեսլականն ենք ներկայացնում, թե 2030 թվականին ինչ պատկեր ենք ունենալու: Իհարկե, Ազգային ժողովում այս փաստաթուղթը դեռ քննարկումներ կանցնի, և մեր գործընկերներն էլ վստահաբար առաջարկություններ կանեն: Բայց կարծում եմ՝ ստացել ենք լավ, ամփոփ փաստաթուղթ, որը թույլ կտա ավելի համակարգված գնալ մեր նպատակների իրականացմանը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելիս ունենալ որոշակի պարամետրեր, ֆիլտրեր, որի շուրջ պետք է աշխատենք, և այդ աշխատանքը հախուռն չի լինի»:

851 մլն ՀՀ դրամ է հատկացվել բժշկական կենտրոնների կառուցման և վերակառուցման համար

Կառավարությունը որոշում է ընդունել 2022թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերում վերաբաշխում կատարելու և Առողջապահության նախարարությանը 851 մլն ՀՀ դրամ գումար հատկացնելու վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հատկացվող գումարն ուղղվելու է հինգ բժշկական կենտրոնների կառուցմանը/վերակառուցմանը և մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը: Մասնավորապես, կապիտալ հիմնանորոգվելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» (163 մահճակալ), Արմավիրի մարզի Վաղարշապատի (90 մահճակալ) և Արագածոտնի մարզի Աշտարակի (32 մահճակալ) բժշկական կենտրոնները, Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլիիկական մասնաշենքը, իսկ Լոռու մարզի Տաշիրի և Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր՝ համապատասխանաբար 30 և 25 մահճակալային ֆոնդով: Նաև կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը: Բոլոր բժշկական կենտրոնները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով և գույքով՝ մարզերի համաչափ զարգացման սկզբունքի շրջանակում հասանելի և որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով: Որոշման ընդունմամբ կառուցման և վերակառուցման ենթակա բժշկական կազմակերպությունների թիվը կդառնա 13, որից 2-ը՝ հանրապետական նշանակության, 11-ը՝ մարզային: Նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն ևս վեց բժշկական կազմակերպության նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց մի մասի շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի, և շինարարական այս տեմպը պահպանելու դեպքում Կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 բժշկական կենտրոնի ամբողջական վերակառուցման, վերազինման խոստումը կիրականացվի: Ա. Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ ոլորտում առաջիկայում կապիտալ ծախսերի ուղղվածության որոշակի փոփոխություն է լինելու՝ ուշադրությունը կենտրոնանալու է առողջության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շենքային պայմանների բարելավմանը:

Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ Կառավարությունը, առողջապահական համակարգի զարգացման շրջանակում, հանձն է առել կարգավորել բժշկական կենտրոնների կառուցման/վերակառուցման, ֆիզիկական պայմանների բարելավման և ամբողջությամբ նոր, ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: «Այս պահին ևս ունենք մի շարք բժշկական կենտրոններ, որոնք գտնվում են շինարարական փուլում. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերակառուցման է ենթարկվում հանրապետական նշանակության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը»: Սույն որոշմամբ փաստացի սկիզբ ենք դնում 2 բժշկական կենտրոնների նոր համալիրների ամբողջությամբ նոր կառուցման և 4 բժշկական կազմակերպությունների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներին, և փաստացի կունենանք 13 բժշկական կազմակերպություն, որոնք կլինեն միաժամանակ կառուցման և վերակառուցման փուլում: Ինչպես նշվեց, նախագծերում նաև ներառված է ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: Բացի այս ծրագրից, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է Կառավարության կողմից, ունենք նաև այլ ծրագիր, որը թիրախավորում է համայնքային ենթակայության տակ գտնվող ամբուլատորիաները, և սուբվենցիաների հայտերի միջոցով փորձում ենք այդ հարցը լուծել», - նշել է փոխվարչապետը:

Գործադիրը ևս մի քանի որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մասնավորապես՝

- Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ճանապարհների վերականգնման աշխատանքների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 597,431.6 հազ. ՀՀ դրամ գումար է հատկացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

- 6 մլն դրամ է հատկացվել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 10 շահառուի՝ 2022թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների պատվովճարը վճարելու նպատակով:

- «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսված 118,163.2 հազ. ՀՀ դրամ գումարից 48,800.0 ՀՀ դրամ գումարը հատկացվել է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքների համար գույքագրման փաստաղթերի մշակման և ձեռքբերման աշխատանքներին։

Այլ որոշումներ

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ՝ անկանխիկ եղանակով վճարումներից, կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման շրջանակում, կենսաթոշակառուի բանկային հաշվին հետվճարի փոխանցումն ապահովելու նպատակով:

Գործադիրը որոշում է ընդունել «Ստեպ-Պրոգրես» ՍՊԸ ներկայացրած հայտը բավարարելու և ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը կիրառելու մասին: Հիմնավորման համաձայն՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել Երևանում սերուցքային կարագի արտադրության համար: Նախատեսվում է 9.9 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման և 70 մլն դրամ՝ կապիտալ ծախսերի համար, ակնկալվում է ստեղծել 9 աշխատատեղ։

Կառավարության որոշումներով հաստատվել են անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները և գործիքները: Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման արդյունավետ կառուցակարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՖՄԴ սկզբունքների և մոտեցումների վրա:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ