Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 3 սեպտեմբերի 2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի երկուսին Շիրակի մարզում մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը:

Վերջինին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք:

Փոխվարչապետը, նախքան միջոցառման մեկնարկը, մոմ է վառել քաղաքի Սբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, այնուհետև այցելել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի կազմում գործող Գյումրու համայնքային ցուցասրահ, ծանոթացել այնտեղ պահվող հավաքածուներին և ցուցանմուշներին:

Համբարձում Մաթևոսյանը Վարդանանց հրապարակում, «Գյումրու օր» և «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունների ավարտը ազդարարող միջոցառման ժամանակ, շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի օրվա կապակցությամբ և նշել.

«Իմ հարազատ քաղաքի սիրելի՛ գյումրեցիներ,

Վարպետների քաղաքի օր նշելն արդեն վերածվել է սպասված ու սիրելի ավանդույթի ոչ միայն գյումրեցիների, այլ նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչների ու երևանաբնակների համար։

Ասածիս մասին է վկայում այն, որ այս տարի Գյումրու օրն ուղեկցվում է «Երևանի օրերը Գյումրիում» միջոցառումներով։

Սիրելի՛ գյումրեցիներ,

Այս տոնի իրական հերոսները Դուք եք, Դուք եք ապրեցնում, նոր գույն ու շունչ հաղորդում քաղաքին, ձեր յուրահատուկ հումորով լավատեսություն ու բարձր տրամադրություն փոխանցում քաղաքի հյուրերին, ովքեր Գյումրուց հեռանում են՝ մտքում անպայման ունենալով վերադառնալու ցանկություն։

Գյումրին հպարտություն և ուժ է։ Դրա շնորհիվ է գյումրեցին կարողանում, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո, կրկին գրկաբաց ու ժպիտով դիմավորել ամենքիս։

Այսօր էլ, մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, մենք արարում ենք, նոր քար ավելացնում ստեղծածին, կառուցում ու շենացնում ենք Հայաստանը՝ դրանով իսկ ցույց տալով մեր սերն առ հայրենիք։ Ընդամենը երկու օր առաջ մարզային այցով կրկին Շիրակում էի։ Շրջում էինք ակտիվ շինհրապարակներում՝ բարեկարգվող «Բարեկամության» այգում, նոր կառուցվող դպրոցի, մանկապարտեզի, սպորտային համալիրի, ասֆալտապատվող ճանապարհների տարածքում։ Օրս համարեցի ստացված՝ հատկապես մի զրույցից հետո, երբ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներում ներգրավված շինարարից իմացա, որ տարիներ շարունակ այլ երկրներում աշխատելուց հետո, ընկերներով որոշել են վերադառնալ հայրենիք ու Հայաստանում շարունակել իրենց աշխատանքը։

Շատ եմ ցանկանում, որ այս օրինակը լինի վարակիչ, որ Հայաստան վերադարձողների, մայր հողում իրենց ապագան տեսնող և կերտող հայրենակիցների թիվը տարեցտարի ավելանա։ Դրան կարող ենք հասնել մենք՝ նվիրված աշխատանքի, մեր հողն ու ջուրը սիրելու, պահպանելու ու հայրենիքը շենացնելու միջոցով։

Սիրելի՛ գյումրեցիներ,

Չեմ ցանկանում այս օրով Ձեզ ծանրաբեռնել թվերով, վիճակագրությամբ՝ ցույց տալու համար, թե Կառավարությունը որքան է կարևորում տարածքային համաչափ զարգացումը, որքան է կարևորում մարզաբնակ մեր հայրենակիցների համար հենց մարզերում ապրել-արարելու համար պատշաճ ու արժանավայել միջավայր ապահովելը։ Դրա վառ վկայությունը Ձեր շուրջը կատարվող շինարարություններն են, տարեցտարի ավելացող տուրիստական հոսքերն են ու ոչ միայն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Գյումրու օրվա առիթով՝ յուրաքանչյուրիդ ցանկանալով առողջություն, հաջողություն և լավատեսություն:

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Գյումրի»։

Միջոցառումն ավարտվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա»-ի համերգով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ