Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 հոկտեմբերի 2022

Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը, որոնք ցույց կտան մեր միակամությունը. Արայիկ Հարությունյան



Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:

Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:

Իր ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է. «Գիտեք, որ 2019 թվականին կառավարությունն առավելագույնս աջակցել է համահայկական խաղերի կազմակերպմանը և հիմա էլ կրկնակի եռանդով պատրաստ է դա իրականացնել: Մեր նպատակն է, որ համահայկական ամեն հաջորդ խաղերը լինեն ավելի լավը, ավելի որակով և ավելի կազմակերպված: Այդ պատճառով կառավարության անդամները և Վարչապետի աշխատակազմը սերտ համագործակցությամբ ամեն ինչ կանեն բոլոր խնդիրները հարթելու, լուծելու, մեր գործընկերների հետ շփվելու, առաջ գնալու համար»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև խոսել է մարզական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին և ընդգծել. «Մենք հաջորդ խաղերին շատ ավելի լավ մարզադաշտեր, մարզադահլիճներ կունենանք: Գիտեք, որ կառավարությունը բավականին մեծ ներդրում է կատարել մարզական ենթակառուցվածքներում: Մարզահամերգային համալիրն այս պահին մի քանի դահլիճներով և ենթակառուցվածքներով արդեն կարող է բազմաթիվ մրցումներ ընդունել և հաջորդ ամառ մենք ակտիվ կներգրավենք մարզահամերգային համալիրը: Այլ դահլիճներ, որոնք նախկինում ներգրավված են եղել, նույնպես խաղերի ժամանակ կօգտագործվեն»:

Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ միասին հնարավոր կլինի լավագույնս կազմակերպել և նախանշված հանգրվանին հասցնել համահայկական խաղերը. «Ուզում եմ ասել, որ մենք միտված ենք աշխատանքի և չենք պատրաստվում նույնիսկ ամենածանր պահերին շեղվել այս աշխատանքից, որովհետև մեր հակառակորդները, թշնամիները, մրցակիցները նպատակ ունեն մեզ մեր զարգացման ճանապարհից շեղել: Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը և իրադարձությունը, որոնք ցույց կտան մեր միակամությունը և այն, որ զարգացման բոլոր ուղղությունները, որ ունենք և այն իրադարձությունները, որոնք նախանշել ենք, կազմակերպելու ենք բոլոր դժվարություններով հանդերձ»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է Երևանում այս տարի անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը մասնագետների կարծիքով՝ մինչ այժմ կազմակերպվածների մեջ լավագույնն է եղել: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաջորդ տարի՝ ապրիլի 15-23-ը, Երևանում կայանալու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: «Մենք կուզեինք, որ Սփյուռքի մեր գործընկերներն օգնեն մեր մարզասերներին Հայաստան բերելու առումով: Վստահ եմ, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները մասնակցելու են, և եթե մեր սփյուռքահայերը գան, ակտիվ մասնակցեն, դա և՛ դիտարժանության, և՛ տեսանելիության առումով բավականին լավ կլինի, և մրցումներն ավելի հետաքրքիր կանցնեն»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ