Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 նոյեմբերի 2022

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը










Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը:

Արայիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահը, միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով և շնորհավորել հոբելյանի առթիվ: Մասնավորապես՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ պետությունը պետք է այս ոլորտին մեծ ուշադրություն դարձնի՝ արձանագրելով, որ անկախությունից ի վեր մինչև վերջին տարիները ֆիլատելիան նահանջ է ապրել և չի ունեցել այն ակտիվությունն ու դերակատարումը, ինչ ուներ 80-ական թվականներին: «Ֆիլատելիային, առաջին հերթին, «Հայփոստ»-ը, հետո՝ Ֆիլատելիստների ասոցիացիան շատ մեծ ուշադրություն սկսեցին դարձնել, և մենք տեսնում ենք, որ ոլորտն արագ զարգանում է, և հետաքրքրությունը ֆիլատելիայի նկատմամբ մեծանում է: Բոլորիս շնորհավորում եմ այս հոբելյանի առիթով և հույս ունեմ, որ առաջիկա տարիներին մենք էլ ավելի մեծ զարգացում կտեսնենք ոլորտում»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև նամականիշի մարում: «Հայփոստ» ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (Ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային: 380 դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի վրա պատկերված են խոշորացույց, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, ինչպես նաև «100-ամյակ», «Ֆիլանում» և «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Ցուցահանդեսի կազմակերպման գործում ունեցած ներդրման և աջակցության համար կազմկոմիտեի անդամներին ու հովանավորներին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնել է դիպլոմներ և հուշամեդալներ, որոնք պատրաստվել են Ֆիլատելիսների հայկական ասոցիացիայի կողմից: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին դիպլոմն ու հուշամեդալը հանձնել է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ