Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Էներգետիկ Խարտիայի գլխավոր քարտուղար տկն Ռիա Կեմպերին: Կարևորելով 1994թ. դեկտեմբերին 50 մասնակից երկրների կողմից ստորագրված Էներգետիկ Խարտիայի պայմանագրի դերը այդ ոլորտում տարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապերի և քաղաքական կայունության ամրապնդման գործում, վարչապետը համոզմունք հայտնեց, որ տկն Ռ. Կեմպերի այցը Հայաստան կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի արագացմանը: Հայաստանը չունի հարուստ բնական ռեսուրսներ և հետևաբար շահագրգիռ է ակտիվ մասնակցություն ունենալու այն բոլոր խնդիրների քննարկմանն ու լուծմանը, որոնք կապված են տարածաշրջանի էներգետիկ շուկայի ստեղծման, էներգակիրների արտահանման կամ տարանցիկ փոխադրումների հետ, նշեց Անդրանիկ Մարգարյանը: Ըստ նրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մտադրված է շուտով անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Էներգետիկ Խարտիայի պայմանագրի կիրառումը ծառայում է որպես օգտակար փորձ Հայաստանի համար՝ այդ կազմակերպության կանոնները կիրառելու հարցում: Տկն Ռիա Կեմպերը հավաստեց, որ Էներգետիկ Խարտիայի կողմից Հայաստանը դիտվում է որպես հուսալի և վստահելի գործընկեր: ոհունակություն հայտնելով Խարտիայի պայմանագրի շրջանակներում Հայաստանի մասնակցությունից, նա նշեց, որ ներկայումս բանակցություններ են տարվում Խարտիայի Տարանցման Արձանագրության ստեծման ուղղությամբ և, ամենայն հավանականությամբ, մայիսին կայանալիք նախարարական կոնֆերանսում երկրները կհաստատեն Արձանագրության տեքստը, որը կստորագրվի ս.թ. աշնանը: Ընդգծելով Հայաստանի շահագրգռությունը Արձանագրության ստորագրման հարցում, Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց Էներգետիկ Խարտիայի քարտուղարության և անձամբ գլխավոր քարտուղարի ջանքերը՝ ուղղված բանակցությունների հաջող ավարտմանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և տկն Ռ. Կեմպերը հավաստեցին Էներգետիկ Խարտիայի պայմանագրի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը:
Փետրվար 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 

-

Արխիվ