հինգշաբթի, 24 նոյեմբերի 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստատնին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Գալկինը:
Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման, ինչպես նաև առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև տվյալ ոլորտում նորարարությունների ներդրման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել թվային փոխակերպման օրակարգի և վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության ներդաշնակեցման հարցերի շուրջ: