չորեքշաբթի, 6 դեկտեմբերի 2000
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը 1988թ. Երկրաշարժի տարելիցի կապակցությամբ
1988թ. Սպիտակի երկրաշարժը 20-րդ դարավերջին մեր ժողովրդի ապրած մեծագույն փորձություններից էր: Մեր սրտերում թարմ է անմեղ զոհերի, վիթխարի ավերածությունների պատճառած կսկիծն ու ցավը: Նույնքան ցավալի է, երբ այսօր՝ ահավոր աղետից ավելի քան մեկ տասնամյակ անց դեռ ունենք Աղետի գոտի, որտեղ մեր հանրապետության համար ընդհանուր դժվարություններն ու խնդիրները՝ զբաղվածություն, սոցիալ-կենցաղային պայմաններ և այլն, ավելի սուր են արտահայտվում: Աղետի գոտու վերականգնումը, ըստ էության, համազգային խնդիր է դարձել: Այն լուծելու համար պետական սուղ միջոցներին գումարվում են Լինսի հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, կառավարության սոցիալական ներդրումների հինադրամի և այլ ծրագրերով այդ նպատակի համար նախատեսված գումարները: Շատ կարևոր է նաև դրանց արդյունավետ ծախսումը: Այդ հարցում կառավարությունը հետևողական է լինելու: Մեր ջանքերն այսօր ուղղված են «Աղետի գոտի» հասկացության վերացմանը, ինչը մեր պետության, կառավարության, բոլորիս պատվի խնդիրն է: