հինգշաբթի, 8 դեկտեմբերի 2022
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին
2022թ. դեկտեմբերի 6-7-ը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։
Կոնֆերանսը միավորել էր ավելի քան 3000 կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպություների մասնակիցների և երկրների առաջնորդների։
Հայաստանից նաև մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ձեռքբերումների, ձախողումների և գլոբալ մարտահրավերների մասին։ Ընդգծվել է համավարակի, պատերազմների և ավտոկրատ ռեժիմների ազդեցությունը բարեփոխումների և հատկապես` կոռուպցիայի կախարգելման և պայքարի հարցում։
Կոնֆերանսի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ` Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման համակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և նոր համագործակցային ուղիներ խնթանելու շուրջ։