Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 դեկտեմբերի 2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին



Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 26ին, հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ողջունելով փոխվարչապետ Խաչատրյանին՝ նախագահը շնորհավորել է նրան բարձր եւ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Ես որեւէ կասկած չունեմ, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարեւոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում: Վստահ եմ՝ Ձեր նշանակումը կնպաստի կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է նախագահը:

Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով եւ նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել տարվա ավարտին հայաստանյան ֆինանսական համակարգերում առկա ընթացիկ զարգացումների ընդհանուր պատկերը եւ գալիք տարում կանխատեսելի ռիսկերն ու դրանց դիմակայելու ուղիները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ