ուրբաթ, 10 փետրվարի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել «Հայաստանի մարդկային կապիտալի վերանայում» զեկույցի շնորհանդեսին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված Համաշխարհային բանկի «Հայաստանի մարդկային կապիտալի վերանայում» զեկույցի շնորհանդեսին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը կարևորել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բոլոր բարեփոխումները, անդրադարձել դրանց փոխկապակցվածությանն ու համապարփակ լինելու անհրաժեշտությանը: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին մարդկային կապիտալին առնչվող հարցերn ուշադրության կենտրոնում պահելու համար:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: