երեքշաբթի, 14 փետրվարի 2023
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը:
Հանդիպման սկզբում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մնացել են հաշված շաբաթներ և արդեն եզրափակիչ փուլում պետք է հասկանալ, ամփոփել կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:
Հանձնաժողովի անդամները քննարկել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Մանրամասներ են ներկայացվել յուրաքանչյուր գերատեսչության կողմից կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ և ընդգծել առաջին անգամ Հայաստանում անցկացվող առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Առաջնությունը Երևանում անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին: