ուրբաթ, 24 փետրվարի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբանի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մտքեր փոխանակել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման և թափոնների կառավարման ոլորտներում միջազգային լավագույն փորձի և գիտելիքի ներդրման կարևորությանը: