Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 դեկտեմբերի 2000

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն հանրապետության մարզպետների մասնակցությամբ:

Օրակարգում կառավարությանն ու մարզպետներին մտահոգող մի շարք հիմնախնդիրներ էին, որոնց տարվա ընթացքում պարբերաբար անդրադարձ եղել է: Դրանք վերաբերում են ոռոգման և խմելու ջրի վարձավճարների հավաքագրման ընթացքին, մարզային կտրվածքով համայնքների բյուջեների 1999 և 2000 թթ. դոտացիաների հատկացումներին և այսօր արդեն օրախնդիր դարձած ճանապարհների ձմեռային շահագործման ու պահպանման 2000-2001 թթ. ծրագրին:

Քանի որ օրակարգում ներառված հարցերը կառավարության համար մեծ կարևորություն ունեն, բացի այդ, սա նորանշանակ նախարար Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումն էր մարզպետների հետ, վարչապետն անձամբ մասնակցեց և բացեց խորհրդակցությունը: Նա նախ ներկայացրեց նոր նախարարին և Արարատի մարզպետին, ապա համառոտ անդրադարձավ օրակարգի հարցերին, նշելով, որ դրանց լուծման համար մարզպետների և տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարության աշխատանքն ավելի համակարգված պետք է դառնա՝ այնպես, որ երկու ոլորտներ՝ քաղաքաշինություն և տարածքային կառավարում ներառող նախարարության աշխատանքում չառանձնացվի դրանցից մեկը, արդյունքում անուշադրության մատնելով մյուսը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ