Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 մայիսի 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպված՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով:

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի օրվա առթիվ և նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է լինել Հայաստանի ամենախրթին բարեփոխումների կյանքի կոչման առանցքային գործընկերը: Փոխվարչապետն անդրադարձել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով դրա կիրարկման կարևորությունը երկրի զարգացման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է համագործակցել Արևելյան գործընկերության ձևաչափի շրջանակներում՝ գործադրելով առավելագույն ջանքեր ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ուղենշային նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: «Արդեն իսկ հաստատվել են մի շարք ծրագրեր՝ աջակցելու փոքր ու միջին ձեռնարկություններին, խթանելու նորարար կրթությունը, նպաստելու Սյունիքի մարզի դիմակայունության ամրապնդմանն ու Երևանի կայուն զարգացմանը»,- ասել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է տարածաշրջանային բարդ զարգացումների համատեքստում ԵՄ գործընկերների ներդրումը՝ կայուն խաղաղություն կերտելու Հայաաստանի ջանքերին աջակցելու ուղղությամբ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ