ուրբաթ, 26 մայիսի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ ընթացող գործընթացները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության վերաբերյալ հարցերին: