երեքշաբթի, 6 հունիսի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք Հայաստանի համար կայուն զարգացման նորարարություն երկրորդ վերանայման հրապարակմանը նվիրված բարձրաստիճան հանդիպմանը:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է նրա այցը Հայաստան և հույս հայտնել, որ հանդիպումը կծառայի որպես լավ հնարավորություն՝ Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկելու համար: