երեքշաբթի, 15 փետրվարի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի տիկնոջը՝ տկն. Նազիկ ալ-Հարիրիին և նրա հարազատներին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո տիկին ալ-Հարիրի, մեզ խորապես ցնցեց լուրը մեր բարեկամ Ռաֆիկ Հարիրիի սպանության մասին, որը զոհ գնաց անմարդկային ահաբեկչական գործողությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձեզ և Ռաֆիկ Հարիրիի բոլոր հարազատներին, մաղթում ուժ և կորով՝ հաղթահարելու այս ծանր կորստյան ցավը»: