Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 հուլիսի 2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը



Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 21-րդ նիստը։

Ողջունելով Խորհրդի անդամներին՝ փոխվարչապետը նշել է, որ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության և շարունակական աճի համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը Կառավարության առաջնահերթություններից է։ Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում գործարար միջավայրն իրավակարգավորող շրջանակը շարունակաբար կլավարկվի՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացման համար։

Ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները՝ Խորհրդի անդամները անդրադարձ են կատարել բարենպաստ գործարար միջավայրի ապահովման տեսանկյունից մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությանը, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հիմնավորվածությանը, ինչպես նաև արտահանման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին։

Շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին առարկայական և արդյունավետ քննարկման համար՝ փոխվարչապետ Խաչատրյանը հույս է հայտնել, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձեւավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ թույլ տալով արդյունավետ կերպով հասցեագրել փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ