Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հուլիսի 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով ավարտում է իր լիազորությունները մեր երկրում: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Պաոլո Սպանտիգատիին Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում կատարված աշխատանքի և ձևավորված կառուցողական համագործակցության համար, ինչպես նաև շնորհավորել Դոն Լամբերտին նշանակման կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել Բանկի հետ համագործակցության ընդլայնման նոր հնարավոր ուղղություններին: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված ռազմավարական բարեփոխումները, ինչպես նաև կարևորել ԱԶԲ համագործակցությունը մասնավոր ոլորտի հետ: 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ