երկուշաբթի, 7 օգոստոսի 2023
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրներ» թեմայով խորհրդակցություն
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակից ՔՀԿ ներկայացուցիչները կառավարության գործընկերներին ներկայացրել են իրենց կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի և ծառայությունների մատուցման գործընթացում առաջացած խնդիրները և հնարավոր լուծումները:
Քննարկման ընթացքում ձևավորվել է շահագրգիռ կողմերից կազմված աշխատանքային խումբ, որը մեկշաբաթյա ժամկետում կներկայացնի փոխհամաձայնեցված առաջարկություններ՝ վերհանված խնդիրները լուծելու համար։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա.Հարությունյանը շեշտել է, որ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթության շրջանակներում կարևոր ուղղություններից է նաև ՔՀԿ դաշտի զարգացումը և կայունությունը: