չորեքշաբթի, 6 սեպտեմբերի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր առաքելության ընթացքում երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մհեր Գրիգորյանը կարևորել է իրավական համակարգի լավարկման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Նիդերլանդների հետ համագործակցության խորացումը:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: