ուրբաթ, 18 փետրվարի 2005
Փետրվարի 21-ին, ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի շնորհանդեսը: Հյուսիսային Իռլանդիայի և մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության օժանդակությամբ մշակված հիշյալ ծրագրերի նպատակն է նպաստել այդ մարզերում աղքատության նվազեցմանը՝ հզորացնելով տեղական կառավարման մարմինների կարողությունները, բարելավելով սոցիալական ծառայությունների որակը և մատչելիությունը, զարգացնելով համայնքային ենթակառուցվածքները, աջակցելով փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը և այլն:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը, կառավարության այլ անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, դեսպաններ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և այլն:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս հրավիրվում են մասնակցելու շնորհանդեսին: