Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2023

Առաջիկայում կիրականացվեն ԼՂ-ից բռնի տեղաhանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրեր




Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը այսօր ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հանդես են եկել մամուլի ասուլիսով և մանրամասներ ներկայացրել Կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Ինչպես նշել է Նազելի Բաղդասարյանը, Հայաստան է մուտք գործել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 47 հազար 115 անձ: Հաշվառվել է 22 հազար 800-ը:

«Կոռնիձորը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում Գորիսի կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխումը: 4002 անձ է օգտվել պետության կողմից տրամադրված կացարաններից, որը կազմում է ընդամենը 10 տոկոս: Սյունիքում լուծվել է 1465 անձի կեցության հարց, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝203 և Կոտայքում՝ 20»,-ասել է Վարչապետի մամուլի քարտուղարը:

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Կառավարությունը կապ է հաստատում նաև այն քաղաքացիների հետ, որոնք կեցության խնդիր չեն ունեցել և մեկնել են իրենց նախընտրած վայր: «Մենք կապ ենք հաստատում նրանց հետ: Այս օրերի ընթացքում գործարկել ենք առաջնային կարիքի հարթակ, երբ ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները: Այս պահի դրությամբ արձանագրվել է ավելի քան 3000 կարիք, որոնց մասով գնահատում է իրականացվելու և մենք առաջնային բոլոր տեսակի՝ սննդի, հագուստի, սոցիալական խնամքի և այլ աջակցությունները տրամադրելու ենք»,-ասել է նախարարը:

Իսկ այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառվել կարող են կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մարզերում և համայնքներում ստեղծված կոորդինացիոն, հաշվառման կայանների հետ. «Շատ կարևոր է, որ նրանք հաշվառվեն: Դա մեզ կտա ամբողջական պատկերը և կարիքները գնահատելու հնարավորություն՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերն արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև շահառուների շրջանակը հասկանալու համար: Արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը հնարավորություն է տալու ԼՂ մեր հայրենակիցներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից: Սա նախատեսում ենք իրականացնել՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագիրն ունենալու է ևս մեկ բաղադրիչ՝ շահառուներին տրամադրվելու է սննդի քարտեր: Չենք բացառում նաև, որ առաջիկայում կոմունալ ծախսերի փոխհատուցման բաղադրիչ ևս ունենալ»:

Ըստ նախարարի՝ առաջնային է ԼՂ մեր հայրենակիցների կեցության հարցի լուծումը: «Կարիքների ամբողջական գնահատում իրականացնելուց հետո, մենք կկարողանանք կոնկրետ ծրագրեր ներկայացնել: Գործարկել ենք նաև թեժ գիծ՝ 114, այս օրերի ընթացքում ավելի քան 6000 զանգ ենք ստացել ամենատարբեր խնդիրների վերաբերյալ»,-ասել է նախարարը

Նարեկ Մկրտչյանը հայտնել է նաև, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները մարզպետարանների և կոորդինացիոն կայանների հետ համատեղ աշխատանք են իրականացնում՝ կարիքների գնահատման համար միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու նպատակով:

Նարեկ Մկրտչյանը նշել է նաև, որ գործարկվել է մեկ այլ հարթակ ևս՝ սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակ: «Տարբեր ՀԿ-ներ, տարբեր նախաձեռնություններ ցանկություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը: Ստեղծել է այդ հարթակը, որպեսզի նրանց հնարավորություն տանք նեցուկ լինել այս գործընթացին և ճիշտ տեղաբաշխենք ռեսուրսները: Այս հարթակում մենք ավելի քան 170 առաջարկ ենք ստացել: Կգնահատենք կարիքները և դրանք համապատասխան կուղղորդենք»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով կամավորների ներգրավման հարցին՝ նախարարը նշել է, որ գործարկվել է նաև կամավորների հարթակ, որտեղ այս պահի դրությամբ գրանցվել է ավելի քան 650 կամավորներ:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 19-ից ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան է տեղափոխվել 237 բուժառու, որից 142 տեղափոխվել է ուղղաթիռով, 95-ը՝ շտապ օգնության մեքենաններով: Այսօր պլանավորվում է ևս 80 բուժառուի տեղափոխում:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ